ԲՐԻԿՍ առաջնորդները դատապարտել են ռազմական միջամտություններն ու տնտեսական պատժամիջոցները
International newsԲՐԻԿՍ առաջնորդները դատապարտում են միակողմանի ռազմական միջամտություններն ու տնտեսական պատժամիջոցները: Այս մասին ասված է ԲՐԻԿՍ անդամ երկրների գագաթնաժողովի ավարտին ընդունված հռչակագրում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Փաստաթղթում նշվում է, որ երկկողմանի խաղաղության հաստատումը համապարփակ մոտեցում է պահանջում՝ հիմնված փոխադարձ վստահության, շահի, արդարության եւ համագործակցության եւ վրա:
«Մենք դատապարտում ենք միակողմանի ռազմական միջամտությունները, տնտեսական պատժամիջոցները եւ միջազգային իրավունքի ու միջազգային հարաբերությունների համընդհանուր նորմերի խախտմամբ միակողմանի հարկադիր միջոցների կամայական կիրառումը: Մենք ընդգծում ենք, որ ոչ մի երկիր չի կարող իր անվտանգությունն ամրապնդել մյուսների անվտանգության հաշվին»,- ասված է հռչակագրում: