Թրամփը կչեղարկի DACA միգրացիոն ծրագիրը՝ 6 ամսում այլընտրանք մշակելու հեռանկարով
International newsԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի DACA միգրացիոն ծրագիրը, սակայն Կոնգրեսին 6 ամիս ժամանակ կտա այլընտրանքային օրենք մշակելու համար: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Թրամփն այդ որոշումը կայացրել էր այն բանից հետո, երբ ամերիկյան առաջատար ընկերությունների (այդ թվում՝ Apple-ի, Google-ի, Hewlett-Packard-ի, Amazo-ի եւ Microsoft-ի) ղեկավարները բաց նամակ էին հղել նախագահին՝ խնդրելով ծրագրի երկարացման մասին հրաման ստորագրել:
DACA (Deferred Action for Childhood Arrivals) ծրագիրն ընդունել էր Սպիտակ տան նախկին ղեկավար Բարաք Օբաման 2012-ի հունիսին: Այն մինչեւ 16 տարեկանը ԱՄՆ ժամանած ապօրինի միգրանտների որոշ խմբերի թույլ էր տալիս 2 տարի պաշտպանված լինել արտաքսումից՝ աշխատանքի անցնելու հավանականությամբ այդ կարգավիճակը հետագայում երկարաձգելու հնարավորությամբ:
Եթե DACA-ն չեղարկվի, ԱՄՆ տնտեսությունը կարող է 460.3 մլրդ դոլարի կորուտս կրել, կանխատեսում են ձեռներեցները: