Սալմա Հայեքը բացահայտել է իր գեղեցկության գաղտնիքը
Lifestyle50-ամյա Սալմա Հայեքը «The New Your Times» պարբերականին պատմել է, թե ինչպես է խնամում դեմքը և ինչ է անում՝ գեղեցիկ լինելու համար:
Նա ասել է, որ իր տատիկի խորհրդին հետևելով՝ առավոտյան դեմքին կրեմ կամ տոնիկ չի քսում, քանի որ դեմքի մաշկը գիշերն է վերականգնվում և պետք է սպասել, մինչև այն «արթնանա»: Միայն կեսօրին մոտ է Սալման դեմքին վարդի յուղով լուծույթ կամ խոնավացնող կրեմ քսում, իսկ երեկոյան դեմքը մաքրում է կոկոսի յուղով:
Սալմա Հայեքը խիտ և ալիքվող մազեր ունի, այդ պատճառով էլ տանից դուրս գալուց առաջ վարսերին յուղ է քսում, որպեսզի դրանք ուղղվեն:
Քանի որ ամենատարբեր միջոցառումների ժամանակ Սալմա Հայեքը դիմահարդարվում է, առօրյա կյանքում աշխատում է չչարաշահել այն և օգտագործում է միայն տոնային քսուք և փայլուն շրթներկ: