Ֆլորիդայի նահանգապետը ևս արտակարգ դրություն է սահմանել փոթորիկի պատճառով
International newsԱՄՆ Ֆլորիդա նահանգի նահանագապետ Ռիկ Սքոթը արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել «Իրմա» փոթորիկի մոտենալու պատճառով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկյան հեռուստաալիքը:
Ամերիկացի օդերևութաբանների տվյալներով՝ փոթորկի էպիկենտրոնը կարող է չորեքշաբթի հասնել ԱՄՆ-ի արևելյան ափերին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ արտակարգ դրության ռեժիմ էր հայտարարել Պուերտո Ռիկոյի նահանագապետ Ռիկարդո Ռոսելյոն, ով նշել է, որ գործի են դրվել անվտանգության բոլոր միջոցառումները: Երկրի վարչակազմը 456 կացարան է նախապատրաստել, որտեղ կկարողանան 62 000 մարդու տեղավորել, ինչպես նաև 65 մլն դոլարի սննդամթերք է գնել՝ աղետից տուժած բնակիչներին բաժանելու համար: