ԵՄ անդամ դառնալը շարունակում է մնալ Թուրքիայի ռազմավարությունն ու ընտրությունը. Չավուշօղլու
International newsԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ երկիրն իսկապես ցանկանում է դառնալ Եվրամիության անդամ, և դա շարունակում է մնալ Թուրքիայի գլխավոր նպատակներից մեկը, գրում է «Ջումհուրիյեթ»-ը։
«Դա շարունակում է մնալ մեր ռազմավարությունն ու ընտրությունը», - ընդգծել է Չավուշօղլուն:
Ըստ թուրք նախարարի՝ Եվրոպան «անարդարացի» է իրենց նկատմամբ, երբ քննադատում է Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմի՝ իշխանությունների կողմից պարբերաբար երկարաձգումը: Նա հիշեցրել է, որ ահաբեկչական հարձակումներից հետո Ֆրանսիայում հայտարարված արտակարգ դրությունը նույնպես մի քանի անգամ երկարացվել է:
Անցյալ տարի նոյեմբերի 24-ին Եվրախորհրդարանը 479 կողմ, 37 դեմ և 107 ձեռնպահ ձայնով ընդունել է Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունների սառեցման մասին որոշում:
Անկարան Եվրամիությանն անդամակցության հայտ է ներկայացրել 1987 թվականին, իսկ ԵՄ մտնելու բանակցությունները սկսվել են միայն 2005 թվականին: