Yerevan, 10.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ucom-ը հանդես է եկել նորարարական առաջարկով, որը թույլ կտա մոռանալ ռոմինգի մասին Հայաստանում և Ռուսաստանում

Society

2017 թ. սեպտեմբերի 5-ին Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի և MTT ընկերության (Aiva Mobile բրենդ) գլխավոր տնօրենի տեղակալ, «Միջօպերատորական գործակցություն» բիզնես-միավորի տնօրեն Անդրեյ Աժիգիրովի համատեղ մամլո ասուլիսին հայտարարվեց նոր՝ «Ունիվերսալ Պլյուս» ծառայության մեկնարկի
մասին:

Dual-SIM տեխնոլոգիայի շնորհիվ Ucom-ի բաժանորդները բացառիկ հնարավորություն կստանան մեկ SIM- քարտում համատեղելու երկու հեռախոսահամար՝ հայկական և ռուսական. հայկական համարը` Հայաստանում օգտագործելու համար, ռուսականը՝ Ռուսաստանում:

«Aiva Mobile-ի հետ մեզ հաջողվել է հայկական շուկայի համար հեղափոխական առաջարկ ստեղծել, որը Ucom-ի բաժանորդներին թույլ կտա ընդմիշտ մոռանալ Հայաստանի և Ռուսաստանի միջև ռոմինգի մասին: Հայաստանում բաժանորդները կօգտագործեն հայկական հեռախոսահամարը «Ունիվերսալ Պլյուս» հետվճարային սակագնային
պլանով և ներառված րոպեներով կկարողանան զանգել նաև Ռուսաստանի բոլոր ցանցեր, իսկ Ռուսաստանում կօգտվեն ռուսական համարից «Իմ Հայաստան» կանխավճարային սակագնային պլանով և կզանգեն Հայաստանի բոլոր
ցանցեր մատչելի սակագներով», - մանրամասնեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Այս սակագնային պլանը ստեղծվել է Ucom շարժական կապի հաճախորդների շրջանում անցկացված հետազոտության արդյունքների հիման վրա, հաշվի առնելով այն փաստը, որ միջազգային զանգերի 70 տոկոսից ավելին իրականացվում է դեպի Ռուսաստան: Գլխավոր տնօրենի խոսքով նմանօրինակ գործակցության աշխարհագրությունն ընդլայնվելու է՝ Ucom-ին դարձնելով իրապես համահայկական օպերատոր:

«Ունիվերսալ Պլյուս» հետվճարային ծառայության հետ բաժանորդները ոչ միայն ձեռք են բերում 1 SIM-քարտ 2 համարով՝ հայկական և ռուսական, այլև սակագնային պլանում ներառված րոպեները կարողանում են օգտագործել Հայաստանից Ռուսաստանի բոլոր ցանցեր զանգեր կատարելու համար: Ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում գտնվելիս ցանկացած համարով ստացված բոլոր մուտքային զանգերն անվճար են: Ավելին, ռոմինգում գտնվելիս բաժանորդը կարող է զանգեր ընդունել ոչ միայն հայկական, այլ նաև ռուսական համարին:

«Ռուսաստանը և Հայաստանը պատմականորեն սերտ տնտեսական և մշակութային հարաբերություններ են հաստատել: Հայաստանը ԱՊՀ-ում ամենազարգացած հեռահաղորդակցության շուկաներից մեկն է, ուստի բարձր որակի ծառայությունները և մատչելի գները, ինչպես նաև Aiva Mobile ցանցի ներսում ռոմինգի բացակայությունը
մեծ պահանջարկ կունենան Ucom-ի բաժանորդների շրջանում», - նշեց «Միջօպերատորական գործակցություն» բիզնես-միավորի տնօրեն Անդրեյ Աժիգիրովը:

Ռուսաստան ժամանելուն պես բաժանորդն ստանում է SMS-ծանուցում, որն առաջարկում է ընտրել Aiva-Mobile ցանցը: Հեռախոսի էկրանին հավաքելով ծառայության հատուկ USSD հրահանգը` կախված բաժանորդի գտնվելու վայրից, վերջինս ստանում է Aiva Mobile-ի մոսկովյան կամ պետերբուրգյան հեռախոսահամար:

 

 

 

«ՅՈՒՔՈՄ» ՍՊԸ
Հեռ.՝ (+374 11) 44-44- 44
Էլ. փոստ՝ info@ucom.am
Վեբ կայք՝ www.ucom.am

“UCOM” LLC
Phone: (+374 11) 44-44- 44
E-mail: info@ucom.am
Web: www.ucom.am

_____________________________________________________________

«Ucom» ՍՊԸ՝ Ucom բազմատեսակ ծառայություններ մատուցող ընկերությունը ներկայանում է որպես կապի միասնական օպերատոր, որը շարունակում է ընդլայնել մատուցվող ծառայությունների շրջանակ: Միջազգային լավագույն չափանիշներին
համապատասխանող արդիականացված 4G+ և սեփական օպտիկամանրաթելային ցանցերի օգնությամբ ընկերությունը տրամադրում է ֆիքսված և շարժական կապի ծառայությունների ամբողջական փաթեթն իր ավելի քան 600 հազ. բաժանորդներին: Ucom-ը Հայաստանում IPTV և ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման բացարձակ առաջատարն է, ինչպես նաև գլխավոր դիրքն է զբաղեցնում շարժական ինտերնետի հայկական շուկայում:

«MTT» ԲԲԸ՝ բազմատեսակ ծառայություններ, IP-ծառայությունների, հեռահաղորդակցության և տրաֆիկի տարանցման ծառայություններ մատուցող օպերատոր է, որը Հայաստանում հայտարարել է Full-MVNO առաջարկի մեկնարկի մասին՝ Aiva- Mobile օպերատորի բրենդով և տեղական Ucom ընկերության հետ գործակցությամբ:
MTT-ն շարունակում է ընդլայնել իր Full-MVNO նախագծի աշխարհագրությունը, իսկ Հայաստանը 4-րդ երկիրն է, որտեղ հասանելի են Aiva Mobile-ի ծառայությունները: Ավելի վաղ Aiva Mobile-ը հասանելի է դարձել Տաջիկստանում՝ Babilon Mobile օպերատորի, 2015 թ. դեկտեմբերից՝ Ֆինլանդիայում, DNA Oy օպերատորի, իսկ 2016 թ. փետրվարից`
Ուզբեկստանում, UCell-ի հետ գործակցության արդյունքում:

Aiva Mobile օպերատորը նախատեսված է Հայաստանից Ռուսաստան ժամանող էթնիկ համայնքների ներկայացուցիչների, գործարարների և զբոսաշրջիկների համար, ովքեր ցանկանում են օգտվել իրենց «տան» համարից:

«Յուքոմ» ընկերություն
Դիանա Մնացականյան
PR և հաղորդակցության նախագծերի ղեկավար
բջջ.` +374 95 988 615 (+374 95 911 209)
Էլ-փոստ՝ diana.mnatsakanyan@ucom.am

Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia