ԵՄ-ն հոկտեմբերին կքննարկի միությանը Թուրքիայի անդամակցության դադարեցման հարցը. Մերկել
International newsԵՄ-ն հոկտեմբերին կքննարկի միությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները դադարեցնելու կամ ավարտելու հնարավորությունը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ես կառաջարկեմ, որ մենք հոկտեմբերին ԵՄ Խորհրդում քննարկենք Թուրքիայի հետ ապագա հարաբերությունների հարցը, այդ թվում՝ բանակցությունները դադարեցնելու կան ավարտելու վերաբերյալ հարցը»,- ասել է Մերկելը Բունդեսթագում ելույթ ունենալիս: