Yerevan, 24.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Սփյուռքի նախարարը վեցերորդ համահայկական համաժողովը փորձի փոխանակման մեծ հարթակ է համարում

Society

 Հայաստան-Սփյուռք վեցերորդ համահայկական համաժողովը լինելու է քաղաքական, տնտեսական, ազգային և փորձի փոխանակման մեծ հարթակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` սեպտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀսփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նրա խոսքով` Երևանում սեպտեմբերի 18-20-ը կայանալիք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» Հայաստան-Սփյուռք վեցերորդ համահայկական համաժողովը ի մի է բերելու և ամփոփելու է Հայաստան-Սփյուռք գործակցության ներկա արդյունքները և ապագային միտված անելիքները:

«Համաժողովին իրենց մասնակցությունն են հաստատել ավելի քան 1500 մարդ աշխարհի 70 երկրից: Հատկանշականն այն է, որ համաժողովին առաջին անգամ են մասնակցելու մոտ 20 հեռավոր երկրներից, ինչպիսիք են Չինաստանը, Սինգապուրը, Սուդանը, Եթովպիան, Թայլանդը և այլն»,- ասաց Հակոբյանը:

Նախարարը նշեց, որ համաժողովի ընթացքում տեղի կունենան 3 լիագումար նիստեր, ինչպես նաև 4 ուղղություններով նախատեսված 16 թեմատիկ նիստեր, որոնք վերաբերում են Հայաստանի տնտեսության զարգացմանը, տարածաշրջանային մարտահրավերներին և ազգային անվտանգության օրակարգին, արտաքին քաղաքականության օրակարգին և Հայոց ցեղասպանության հետևանքների վերացմանն ու հայապահպանության հիմնախնդիրներին:

«Առաջին լիագումար նիստում ելույթ կունենան Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, Հայաստանի Հանրապետության նախագահը, Արցախի Հանրապետության նախագահը,  Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն: Համաժողովի երկրորդ օրվա լիագումար նիստում հանդես կգա վարչապետ Կարեն Կարապետյանը, կքննարկվեն տնտեսական քաղաքականության հետ կապված հարցեր: Իսկ համաժողովի աշխատանքների ամփոփիչ նիստում ելույթ կունենա Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանը»,- ասաց Հակոբյանը:

Նախարարը նշեց, որ համաժողովի ընթացքում կներկայացվեն նախորդ՝ 5-րդ համահայկական համաժողովի առաջարկների արդյունքում ձևավորված ծրագրերի իրագործման ուղղությամբ կատարված աշխատանքները, ի մի կբերվեն բոլոր նոր առաջարկները, որոնք հետագայում կվերածվեն ծրագրերի և կյանքի կկոչվեն:

«Համաժողովում առաջին անգամ անցկացվելու են երկու կլոր-սեղան: Առաջին կլոր-սեղանին քննարկման կդրվեն աշխատանքային խմբի առաջարկները Համահայկական խորհրդի ձևավորման սկզբունքների վերաբերյալ: Երկրորդ կլոր-սեղան քննարկումը նվիրվելու է Հայաստանի Հանրապետության հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի, ինչպես նաև Էրեբունի-Երևանի 2800-ամյակի տոնակատարությունների կազմակերպման և անցկացման նախնական ծրագրերին»,- ասաց Հակոբյանը:

Նախարարի խոսքով` համագումարի շրջանակում ձևավորվելու են տաղավարներ, որոնցում իրենց նվաճումները կներկայացնեն այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են «Թումո» նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը, «Այբ» նորարարական դպրոցը, «Քվանտ» վարժարանը:

«Կցուցադրվեն գինեգործության, կոնյակագործության, տեքստիլ արդյունաբերության ձեռքբերումները, բարձր տեխնոլոգիաների նորությունները: «Մեգերյան կարպետը» կներկայացնի հայ գորգագործության անցյալի նվաճումներն ու ներկա զարգացման ընթացքը: Առանձին տաղավարներով իր տնտեսական և մշակութային ձեռքբերումները կներկայացնի Արցախը: Կլինեն նաև «Ազգ-բանակ» գաղափարախոսությանը նվիրված ցուցադրումներ»,- նշեց Հակոբյանը:

Նախարարը տեղեկացրեց նաև, որ համաժողովի շրջանակում կկազմակերպվեն մի շարք մշակութային միջոցառումներ:  

2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” Foundation