Yerevan, 03.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


KamoBlog-ի 5 ամենա «ոչ այնքան առնական» կերպարներն ու արարքները (Photo)

Lifestyle
Բարև, ընթերցողնե՛ր ջան, ինչպես այսօր շատերն են պնդում մեկնաբանություններում, եթե ինչ-որ հայտնի մարդու մասին գրում ես քննադատություն կամ էլ ծաղրում ես, ապա պարապ ու նախանձ մարդ ես։ Ես էլ մտածեցի՝ ինչո՞ւ առարկել նման սին պնդումներին, եթե դա արդեն կայացած բրենդ է, որը կարելի է օգտագործել, ու որոշեցի բացել մի բլոգ, որտեղ կգրեմ այնպիսի բաներ, որոնք հարիր են միայն ու միայն իրական պարապներին ու նախանձներին։ Պարապությանս ու նախանձ էությանս առաջին զոհն էլ կդառնա հայ գլամուրի վերջին ծաղիկը ասպետը՝ Կամո Թովմասյանը, ով շատերին հայտնի է որպես KamoBlog, իսկ ոմանց էլ՝ որպես HomoBlog:


Պետք է նշեմ, որ շատ հարուստ կերպար ունի մեր բարե․․․ ընդհանուր ծանոթը, և նա պարբերաբար հաջողացնում է հայտնվել հանրային ծաղրուծանակի ուշադրության կենտրոնում։ Հիմնականում դա լինում է, երբ Կամոն կասկածների հերթական դոզան է տալիս՝ կապված իր օրիենտացիոն նախասիրությունների ու մեղմ ասած՝ ոչ այնքան հայեցի տղամարդու կերպարի հետ։ Չնայած, ճիշտն ասած, չգիտեմ էլ, թե այս փուլում կասկածների տեղիք կոնկրետ ի՞նչն է տալիս՝ որ տրադիցիոն օրիենտացիա չունի՞, թե՞ որ, այնուամենայնիվ, լավ ծպտված նատուրալ է։ Ինչևէ, որոշել եմ մի յուրահատուկ ծաղկաքաղ անել (հուսանք, որ Կամոն այլ իմաստներ չի փնտրի այս բառի մեջ) ու առանձնացնել մեր դյուցազունի ընդհանուր ծանոթի 5 ամենա ոչ այնքան առնական կերպարներն ու արարքները, որոնք սոցցանցերում հասցրել են մեմ դառնալ։

«Օրիֆլեյմի» ծիտը դեմքը

Պետք է նշել, որ Կամոն շատ ազդվող է, ու հաճախ է լինում, որ նա, չդիմանալով պարապ ու նախանձ իմ կոլեգաների ճնշմանը, արագ հեռացնում է իր այն գրառումները, որոնց շուրջ արված բոցերը տարածվում են անտառային հրդեհի արագությամբ։ Այդպիսի մի գրառում էլ Կամոն արել էր այս նկարը հրապարակելիս, որը հետո ջնջել էր։ Բառացի չեմ հիշում, բայց «Օրիֆլեյմի» գովազդային արշավի կոնտեքստում Կամոն կենսափիլիսոփայական մտորումներով էր կիսվել գեղեցկության ու գեղեցիկ լինելու մասին։ Համաձայնվե՛ք, գեղեցկությունն ու գեղեցիկ լինելու ցանկությունն, իրոք, դատապարտելի բաներ չեն, բայց կոնկրետ այս նկարից մեզ նայող երիտասարդը, որի դեմքի արտահայտությունը որոշ չար լեզուներ բավարարված փորսուղի տեսքի հետ էին համեմատում, այդքան էլ չի տեղավորվում առնականության ու հայ տղամարդու կերպարի մասին ունեցած հանրային պատկերացումների ծիրում։ 

Կամոն և Ռիփփիի ծիծիկները

Ի դեպ, այս նկարն առաջիններից մեկն էր, որ դարձավ հանրային քննարկումների բուռն առիթ, և որքան էլ տարօրինակ լինի, մարդկանց ոչ այնքան հուզել էր այն փաստը, որ իր փառքի գագաթնակետում գտնվող երգչուհի Ռիփփին էր սկսել կաթնագեղձերը մերկացնել տարբեր ֆոտոշարքերում, այլ այն, որ ամենահետաքրքիր մասը մեր հետերոսեքսուալ լսարանի աչքերից թաքցրել էր մեկը, ում, կրկին ըստ որոշ չար լեզուների պնդումների, կաթնագեղձեր ու ծիծիկներ հետաքրքրել են միայն նորածնության շրջանում, այն էլ՝ զուտ սնվելու տեսանկյունից։ Նաև շատ էր խոսվում այն մասին, որ կոնկրետ տվյալ լուսանկարում Կամոն հաջողացրել է ավելի знойная красотка-ի ֆեյս ընդունել, քան Ռիփփին, ինչն ակամայից հարցեր է առաջացնում, թե արդյոք ճիշտ է դերերի բաշխումը։ Չէ՞ որ այդպիսի դեմքի արտահայտությամբ քո ծիծիկները պետք է մեկը փակի, ոչ թե դու՝ ուրիշինը։ Ու ի՞նչ խոսք, եկե՛ք համաձայնվենք, որ դժվար է պատկերացնել Հայկ Նահապետին այսպիսի կերպարում։

Քարդաշյանն ու շահովի տատուաժ հոնքերը

Թվում էր, թե Քարդաշյանի այցի եռուզեռում Հայաստանի ամենասուպեր-պուպեր ժամանցային բլոգերի էքսկլյուզիվ կադրը, որտեղ նա մատնացույց է անում Քիմի թողած մակագրությունը, պետք է առիթ դառնար հենց Քիմի մասին քննարկումների։ Բայց Կամոյի տաղանդը կայանում է նրանում, որ նա, անկախ իր կամքից, կարողանում է անգամ Քիմի վրայից ուշադրությունը շեղել իր պերսոնայի վրա։ Դե, եթե լինենք անկեղծ, ապա կոնկրետ այս նկարի պատմությունում նա շեղեց ուշադրությունը ոչ այնքան իր, որքան իր հոնքերի վրա։ Եվ ինչպես հաճախ է լինում Կամոյի դեպքում, միանգամից հայտնվեցին պարապներն ու նախանձները, ովքեր սկսեցին բավականին ծավալուն քննարկումներ այն մասին, թե արդյոք հնարավոր է, որ Կամոյի նոր հոնքերը շահովի են, կամ էլ ինչ միջոցներով կարելի է դրանք ջնջել։ Որոշ պարապներ ու նախանձներ, առավելապես՝ իգական սեռի, բավականին նախանձով էին արտահայտվում այդ որակի ու գեղագիտության տատուաժի մասին։ Սակայն դոմինանտ կարծիքն այն էր, որ մեր պապերը նման հոնքեր չեն ունեցել, իսկ եթե ինչ-որ մեկի պապն ունենար տատուաժ արած հոնքեր, մյուսներիս պապերը դրան անդազահան կանեին ու կզրկեին պապ դառնալու բոլոր հեռանկարներից ու տեխնիկական հնարավորություններից։

Կամոյի մարտական կոչը և արջի մեմը

Գաղափար չունեմ, թե ինչու, բայց Կամոն фирменный ռակուրս ունի մի հատ, որտեղ նա ինչ-որ կոչ ասես անի։ Կա հավանականություն, որ Կամոն, այնուամենայնիվ, հասկացել է, որ դա այդքան էլ cool չի նայվում, ու հիմա բավականին բարդ է որոնումով ճարել նրա՝ այդ ռակուրսով նկարները, քանի որ դրանք հեռացվել են, բայց դե, հո ամեն տեղից չե՞ս հեռացնի։ Ինչևէ, այս ռակուրսն էլ չէր վրիպել չար լեզուների ուշադրությունից, քանի որ այն զարմանալիորեն հիշեցնում է ինտերնետի ամենատարածված մեմերից դարձած խուժան արջին, ով թփերի միջից վատ-վատ բառեր է բացականչում։ Ու երիցս կրկնեմ, Կամո՛ ջան, մի՛ արա սենց, հեչ հայեցի չէ։

Կամոն ու արագաշարժ, շա՜տ արագաշարժ երիտասարդը

Ու վերջապես Կամոյի ամենաթարմ բոցը փայլատակումը, որը ցնցեց համացանցը բոլորովին վերջերս։ Այն աստիճանի ցնցեց, որ հաշված ժամերի ընթացքում ֆեյսբուքյան տիրույթի ողջ պարապ ու նախանձ զանգվածն այս հայտարարությունն էր տարածում ու հումորներ անում, իսկ առավել քաջերը հենց մեկնաբանություններում էին ազատություն տալիս իրենց հումորի զգացմանը (ինչպես դա արեց փոքրիկ Կառլը)։ Ցավոք, այսպիսի մեծ ուշադրությունը բերեց անխուսափելի ու Կամոյի մոտ այդքան հաճախ հանդիպող արդյունքի․ նա հեռացրեց իր գրառումը։ Բարեբախտաբար, որոշ չար մատիկներ հասցրել էին սքրին անել ու մենք, այնուամենայնիվ, կարող ենք լիարժեք վայելել արական թրաֆիքինգի աշխատանքի այս հայտարարությունը։ 
Պետք է հատուկ նշել, որ եթե ընթերցողները դեռ որոշակի տոլերանտություն էին դրսևորում Կամոյի սկզբնական պահանջների նկատմամբ, համաձայն որոնց՝ որոնվող երիտասարդը պետք է լիներ, մեջբերում եմ, տեսած, վիզուալ հաճելի դեմքով, ընկերուհուն օֆիս չբերող ու «շան տղա ըլնեմ»-ով չխոսող, ապա այդ տոլերանտության վերջին իսկ նշույլները սպառվում էին գրառման վերջում։ Եկեք խոստովանենք, որ ցանկացած ոք, ով կարդում է՝ «Ամենակարևորը՝ արագաշարժ լինի, շատ արագաշարժ» տողերը, միանգամից պատկերացնում է Կամոյին՝ էրոտիկ ձայնով ու կերպով դա ասելիս։ Մոտավորապես այսպես․ «Կարևո՜րը՝ արագաշա՜րժ լինի, շաաաաատ արագաշա՛րժ․․․ շալունիշկա՛»։
Դե, փաստորեն, գրառումն այն աստիճան ոչ առնական էր, որ անգամ Կամոյի համար էր դա ակնհայտ, ու նա հեռացրեց այն՝ թողնելով մեզ մեր բոցերի հետ։
It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori