Ամուսինս դեմ չէր, ուստի ես դիմեցի պլաստիկ վիրահատության. Մարիամ Մելիքյանը՝ իրեն քննադատողներին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Դերասանուհի, մոդել Մարիամ Մելիքյանն, ով ամուսնությունից հետո տեղափոխվել է Ստամբուլ, այս օրերին Երեւանում է: Դերասանուհու նոր լուսանկարներում զգալի է նրա արտքային փոփոխությունը: Հետեւելով մեկնաբանություններին՝ հասկանալի է դառնում, որ Մարիամ Մելիքյանը դիմել է քթի վիրահատության, որն այնքան էլ դուր չի եկել իր հետեւորդներին:
Թե ինչու է դերասանուհին դիմել պլաստիկ միջամտության եւ անձամբ որքանո՞վ է գոհ իր այսօրվա տեսքից՝ հարցերի շուրջ Life.panorama.am-ը զրուցել է Մարիամ Մելիքյանի հետ:
«Կարծում եմ՝ իմ արտաքին տեսքն առաջին հերթին պետք է ինձ ու ամուսնուս դուր գա: Իհարկե, հասկանում եմ, որ հանրային մարդ եմ եւ ինչ-որ տեղ պետք է մտածեմ հանրությանը դուր գալու մասին եւս, բայց, եթե ես ունեմ բարդույթներ, որոնք ինձ խանգարում են, ապա շտկումներն ուղղակի պետք են»,- նշեց Մարիամն ու շարունակեց.
«Նախկինում շնչառական խնդիրներ առանձնապես չեմ ունեցել, քթիս վիրահատությունը բացառապես կոսմետիկ էր: Իրականում ինձ իսկապես շատ էին խանգարում քթիս հետ կապված իմ բարդույթները: Ամեն անգամ որեւէ նկարահանման մասնակցելիս, կամ առհասարակ, դիմահարդարի մոտ հաճախելիս խնդրում էի կոսմետիկ միջոցներով այնպես դիմահարդարել, որ վիզուալ փոքր երեւար քիթս, թեպետ շատ եմ լսել, որ իզուր եմ այդքան մտածում, որ իմ քիթը մեծ չէ, բայց մեկ է, ինձ համոզել չէր ստացվում: Եվ քանի որ ամուսինս դեմ չէր, ուստի ես գնացի այդ քայլին ու դիմեցի պլաստիկ վիրահատության: Արտաքինիցս հասկանալի է դառնում, որ լուրջ ու մեծ փոփոխոխություն չեմ արել. իր գործում պրոֆեսիոնալ բժիշկս միայն ավելի նրբացրել է քիթս, որի համար շատ շնորհակալ եմ»
Մարիամ Մելիքյանի խոսքով՝ յուրաքանչյուր ոք պետք է իր արտաքինի հետ կապված անի այնպիսի փոփոխություններ, որն իրեն էլ ավելի վստահ կդարձնի.
Շարունակությունը՝ այստեղ: