Իսրայելում մեկնարկել են վերջին 19 տարվա ընթացքում խոշորագույն զորավարժությունները
International newsԻսրայելի հյուսիսում մեկնարկել են վերջին 19 տարվա ընթացքում խոշորագույն զորավարժությունները, որոնց ընթացքում ՑԱԽԱԼ–ի ստորաբաժանումները «Հիզբոլլահ»–ի դեմ մարտական գործողությունների վարման հնարքներ են մշակում, հայտնում է իսրայելական «9-րդ ալիքը»։
Զորավարժությունների պայմանների համաձայն՝ մարտական գործողությունները կշարունակվեն 11 օր։ Ըստ պլանի՝ «Հիզբոլլահը» ներխուժում է Իսրայելի տարածք։ Իսրայելի պաշտպանության բանակը զորավարժությունների ընթացքում գրավյալ տարածքից Իսրայելի գնդակոծության կանխարգելման հնարքներ է մշակում։
Զորավարժությունների ընթացքում մշակվելու են հետախուզական տվյալների կիրառմամբ լայնամասշտաբ հարձակումներ, ներթափանցում թշնամական տարածքի խորքերը, ցամաքային ուժերի, ՌԾՈՒ եւ ՌՕՈւ–ի միջեւ փոխգործակցության հաստատումը։