Քեմբրիջի դքսուհին՝ «Միացյալ Թագավորության գլամուրային զենք». ֆոտոշարք
LifestyleTatler.ru-ի հաղորդմամբ, Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը օրերս արքայազն Ուիլյամի հետ երկօրյա պաշտոնական այցով գտնվում էր Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում: Աղբյուրների հավաստմամբ՝ դքսուհին պարզապես փայլել է իրեն հատուկ էլեգանտությամբ ու նրբաճաշակությամբ:
Պաշտոնական այցի շրջանակում դքսուհին կարողացել է այցելել բազմաթիվ վայրեր, և ամեն առիթի համար նա ընտրել է համապատասխան զգեստ: Ինչպես և նկատել են նորաձևության ոլորտի փորձագետները, բարեկազմ Միդլթոնը բոլոր տեղերում ունեցել է անթերի շքեղ տեսք:
Իսկ ահա ֆրանսիական Le Point ամսագիրը նշել է, որ Քեմբրիջի դքսուհին «Միացյալ Թագավորության գլամուրային զենքն է»:
ORER.news-ը ստորև Ձեր ուշադրությանն է ներկայացնում ուշագրավ ֆոտոշարք՝ դքսուհու ամենաստացված փարիզյան կերպարներից:















