Ռուսաստանը Դոնբասում խաղաղապահներ տեղակայելու շուրջ բանաձև է ներկայացրել ՄԱԿ-ում
International newsՌուսաստանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նախագահ Տեկեդե Ալեմուին և կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին Դոնբասի հետ շփման գծում խաղաղապահներ տեղակայելու շուրջ բանաձև է ներկայացրել, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
«Այսօր մենք համապատասխան բանաձևի նախագիծն ուղարկել ենք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նախագահին և գլխավոր քարտուղարին: Հուսով ենք, որ առաջիկայում այն կբաժանվի խորհրդի անդամներին»,- ասել է ռուսական կողմի ներկայացուցիչը:
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամները բանաձևի նախագծի տեքստը կուսումնասիրեն, իսկ բանակցությունների հիմնական փուլը կմեկնարկի մյուս շաբաթ: