Իրաքյան Քուրդիստանում մեկնարկել է անկախության հարցով հանրաքվեի նախընտրական քարոզարշավը
International newsԻրաքյան Քուրդիստանում արդեն մեկնարկել է անկախության հարցով հանրաքվեի նախընտրական քարոզարշավը, այս մասին հայտնում է demokrathaber.org կայքը:
Հիշեցնենք, որ իրաքցի քրդերը հանրաքվեի կգնան այս տարվա սեպտեմբերի 25-ին: Դրանից հետո նախատեսվում է խորհրդարանական ընտրություններ կազմակերպել նոյեմբերի 6-ին:
Նախընտրական քարոզարշավը կտևի ուղիղ 18 օր և կավարտվի սեպտեմբերի 22-ին: Նշվում է, որ Իրաքյան Քուրդիստանում ընտրելու իրավունք ունի շուրջ 5 մլն ընտրող, երկրի տարածքում կգործի շուրջ 46.000 ընտրատեղամաս:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Մասուդ Բարզանիին ուղղված հաղորդագրության մեջ պահանջել է հետաձգել հանրաքվեն՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ու ահաբեկչության դեմ պայքարի կարևոր նշանակությունը: Դրան ի պատասխան Բարզանիի գրասենյակից հայտարարել են, որ հանրաքվեի օրը կմնա անփոփոխ: