Ավստրալիան եւ ԱՄՆ–ը ցանկանում են խուսափել Հյուսիսային Կորեայի հետ հակամարտությունից
International newsԱվստրալիան եւ ԱՄՆ–ը ցանկանում են խուսափել Հյուսիսային Կորեայի հետ հակամարտությունից։ Այս մասին հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թյորնբուլը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ավարտին, փոխանցում է AP–ը։
Ավստրալիայի վարչապետը չի հայտնել, թե ինչ քայլեր կարող է ձեռնարկել Թրամփն ընդդեմ Հյուսիսային Կորեայի։ Նրա խոսքով՝ Ճապոնիայի, Ինդոնեզիայի եւ ԱՄՆ–ի հետ վերջին քննարկումներից հետո ինքն եկել է այն եզրակացության, որ բոլորն ուզում են ելք գտնել այս վտանգավոր իրավիճակից, ուշքի բերել անխոհեմ, վտանգավոր եւ սադրիչ ռեժիմը։ «Հակամարտությունն աղետ կլիներ, բոլորն են դա հասկանում»,– ասել է նա՝ նշելով, որ համաձայն է Թրամփի հետ, որ Փհենյանի դեմ կոշտ տնտեսական պատժամիջոցներ են անհրաժեշտ։