Դեր Զորի մոտ ԻՊ-ի դիրքերը պահում էին Ռուսաստանից և ԱՊՀ այլ երկրներից գրոհայինները. ՌԴ ՊՆ
International newsՍիրիական զորքերն ապացույցներ են գտել, որ Դեր Զոր քաղաքի շրջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերը պահում էին Ռուսաստանից և ԱՊՀ այլ երկրներից գրոհայինները, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Դեր Զոր քաղաքի ազատագրման գործողության ընթացքում սիրիական ջոկատները գրավել են ԻՊ գրոհայինների խոշոր հենակետ, որի ուղղությամբ նախօրեին Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիացիայի և «Ծովակալ Էսեն» արագընթաց հածանավից «Կալիբր» թևավոր հրթիռների միջոցով հարվածներ են հասցվել: Տարածքի ազատագրումից հետո ապացույցներ են ձեռք բերվել նախկինում տարբեր ճանապարհներով ստացված հետախուզական տեղեկությունների վերաբերյալ, որ դիրքերը պաշտպանում էին Ռուսաստանից և ԱՊՀ այլ երկրներից ժամանած ահաբեկիչները»,- ասված է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում:
Պաշտպանության նախարարությունում նշել են, որ գործողության արդյունքում սիրիացի զինվորականները ոչնչացրել են 12 միավոր զրահապատ տեխնիկա, այդ թվում՝ չորս տանկ, վեց հրետանային և ականանետ դիրքեր, կառավարման և կապի կետ, զինամթերքի երեք պահեստ: Սպանվել է նաև ավելի քան երկու հարյուր գրոհային: