Փհենյանը հակահարձակմամբ կպատասխանի լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու դեպքում
International newsՓհենյանը հակահարձակմամբ կպատասխանի լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու դեպքում: Այս մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի ԱԳՆ ներկայացուցիչը, փոխանցում է հարավկորեական Yonhap գործակալությունը:
ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ ԱՄՆ-ն շտապում է Հյուսիսային Կորեային «վարկաբեկել»՝ կապված «ինքնապաշտպանության միջուկային ուժերի ամրապնդման միջոցառումների հետ»: «Սա սոփեստություն է՝ ԱՄՆ-ի իրական դեմքը թաքցնելու համար, որպես տարածաշրջանում իրավիճակի լարման եւ միջուկային սպառնալիքի գլխավոր մեղավոր: Ջրածնային ռումբի մեր փորձարկումները ոչ մեկին չպետք է մտահոգեն, քանի որ սա մեր ընտրած 2 ճակատներով համաժամանակյա զարգացման ռազմավարության շրջանակում սովորական եւ անփոխարինելի գործընթաց է»,- հայտարարել է նա:
Նրա խոսքով՝ նոր պատժամիջոցներ սահմանելու դեպքում Փհենյանն ուժով կպատասխանի: «Մենք ԱՄՆ-ի նողկալի պատժամիջոցներին եւ ճնշմանը հակահարձակմամբ կպատասխանենք: ԱՄՆ-ն կկրի հաջորդող աղետալի հետեւանքների ամբողջ պատասխանատվությունը: ԱՄՆ-ն չպետք է մոռանա Հյուսիսային Կորեայի՝ որպես միջուկային լիարժեք տերության գոյության մասին, որը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ, ատոմային եւ ջրածնային ռումբեր ունի»: