ԱՄՆ-ը ԿԺԴՀ-ի վերաբերյալ բանաձեւում պետք Է ընդգծի խնդրի ռազմական լուծման բացակայությունը. Լավրով
International newsՄոսկվան պնդելու Է, որ ԿԺԴՀ-ի վերաբերյալ ՄԱԿ-ում ներկայացված ամերիկյան բանաձեւում ընդգծվի Կորեական թերակղզու խնդրի ռազմական լուծման բացակայությունը: Այդ մասին սեպտեմբերի 6-ին լրագրողներին հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ինչպես ես եմ հասկանում, ամերիկացիներն արդեն պատրաստել են բանաձեւը (ԿԺԴՀ-ի վերաբերյալ), եւ, հավանաբար, այնքան Էլ կոռեկտ չԷ, տեքստը չտեսած, խոսել այն մասին, որ մենք դա կարգելափակենք կամ դրան կաջակցենք»,-ասել Է ռուսական դիվանագիտական գերատեսչության ղեկավարը:
«Միանշանակ առաջ ենք տանելու բանակցային որոշման այլընտրանքի բացակայությունն ընդգծելու, այդ խնդրի ռազմական լուծման բացակայությունն ընդգծելու անհրաժեշտությունը»,- հավելել Է Լավրովը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: