Գերմանիայի բանտերում շուրջ 300 իսլամիստ կա
International newsՆերկայում Գերմանիայում 300 իսլամիստ կալանքի տակ է գտնվում, հիմնականում՝ Հեսսենում, Բավարիայում, Հյուսիսային Հռենոս–Վեսթֆալիայում եւ Բեռլինում։ Այս մասին են վկայում Արդարադատության դաշնային նախարարների հարցման արդյունքները, փոխանցում է DW-ն։
Բավարիայում կալանքի տակ է գտնվում 55 իսլամիստ, եւս 30-ին կասկածում են իսլամիստների հետ կապերի մեջ։ Հյուսիսային Հռեոնս–Վեսթֆալիայում նման բանտարկյալները 46-ն են, Բեռլինում՝ 42-ը, Համբուրգում՝ 12-ը, Հեսսենում՝ «միջին կարգի երկնիշ թիվ»։
Արեւելյան դաշնային հողերում նման բանտարկյալների թիվն ավելի քիչ է, իսկ Մեքլենբուրգ-Առաջնային Պոմերանիայում եւ Թյուրինգենում ընդհանրապես չկան։
Արդարադատության դաշնային նախարարությունների տվյալներով՝ այդ անձանց մեծամասնությունն արդեն դատապարտված է, մյուսները մեկուսարաններում են գտնվում։ Սակայն ոչ բոլոր իսլամիստներն են ծայրահեղական կամ ահաբեկչական բնույթի հանցագործությունների պատճառով պատիժ կրում․ նրանցից շատերը կալանավորված են այլ հանցագործությունների համար։