«Իրմա» փոթորիկը կարող ծանր հետևանքներ ունենալ շուրջ 37 միլիոն մարդու համար. ՄԱԿ
International newsԿարիբյան ծովում մոլեգնող «Իրմա» փոթորիկը կարող է ազդել շուրջ 37 միլիոն մարդու վրա:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
Այս կապակցությամբ Դյուժարիկը հայտնել է, որ ՄԱԿ-ի մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչները Կարիբյան ծովի տարածաշրջանում Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության հետ համատեղ սկսել են աշխատել Բարբադոս կղզու վրա` օգնելով երկրներին պայքարել «Իրմա» փոթորկի դեմ: Անհրաժեշտության դեպքում նրանց կմիանան նաև լրացուցիչ մասնագիտական խմբեր: