Գույների իդեալական համադրություն. ֆոտոշարք
LifestyleՀավանաբար, յուրաքանչյուր աղջկա մոտ առաջանում է հագուստի ընտրության խնդիր, երբ անհրաժեշտ է լինում ներդաշնակ և իդեալական կերպար ստանալ: Շատ դժվար է գտնել այն գույները, որոնք կհամապատասխանեն միմյանց: ORER.news-ը ներկայացնում է գույների իդեալական համադրության մի քանի տարբերակ:
Սպիտակ: Սպիտակը գրեթե համադրվում է բոլոր գույների հետ: Լավագույն համադրությունը լինում է սևի, կապույտի և կարմիրի հետ:

Բեժ: Այն համադրվում է կապույտի, շագանակագույնի, զմրուխտի, սեւի, կարմիրի, սպիտակի հետ:

Մոխրագույն: հիմնային գույն, լավ է համադրվում քմահաճ գույներով. կարմիր, մանուշակագույն, վարդագույն, կապույտ:

Վարդագույն: Լավ համադրություն է ստացվում շագանակագույնի, սպիտակի, կանաչի , մոխրագույնի, փիրուզագույնի, նրբաճաշակ կապույտի օգնությամբ:

Կարմիր: Համադրվող գույներն են դեղինը, սպիտակը, դարչնագույնը, կանաչը, կապույտը եւ սեւը:

Դարչնագույն: Համադրվող գույներն են վառ կարմիրը, բեժը, վարդագույնը, կանաչը:

Նարնջագույն: Լավ համադրվում է կապույտի, մանուշակագույնի, սպիտակի, սեւի հետ: