Թրամփն արդեն չափազանց երկար ժամանակ է զբաղեցնում ԱՄՆ նախագահի պաշտոնը. Շուլց
International newsԴոնալդ Թրամփն արդեն չափազանց երկար ժամանակ է զբաղեցնում ԱՄՆ նախագահի պաշտոնը: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից կանցլերի թեկնածու Մարտին Շուլցը, հայտնում է Zeit Magazin-ը։
Լրագրողի հարցին, թե որքան երկար է Թրամփը կարողանալու մնալ Սպիտակ տանը՝ Շուլցը պատասխանել է. «Իմ կարծիքով՝ նա արդեն շատ երկար է պաշտոնավարում»:
Կանցլերի թեկնածուն բազմիցս է քննադատաբար խոսել ԱՄՆ նախագահի մասին՝ կոչ անելով եվրոպացիներին չենթարկվել Թրամփի քաղաքական տրամաբանությանը: