ԿՀՎ-ն գաղտնազործել է խորհրդային ՌԾՈւ-ի սառը պատերազմի տարիների փաստաթղթերը
International newsԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) գաղտնազերծել է խորհրդային Ռազմածովային ուժերի 1960-80-ական թվականների փաստաթղթերի ժողովածուն: «Խորհրդային նավատորմ: Սառը պատերազմի տարիների հետախուզություն եւ վերլուծություն» կոչվող ժողովածուի շնորհանդեսը տեղի է ունեցել սեպտեմբերի 6-ին՝ Վաշինգտոնի Տպագրության ազգային ակումբում:
Այն հրատարակել են ԿՀՎ-ի արխիվային բաժինը եւ ԱՄՆ ՌԾՈւ-ի Ազգային թանգարանը, ինչպես նաեւ ոլորտի մի շարք այլ կազմակերպություններ:
Ժողովածուն ընդգրկում է 82 գաղտնազերծված փաստաթղթեր՝ ներառյալ տեղեկություններ, որոնք ժամանակին ԱՄՆ-ին են փոխանցվել ԽՍՀՄ ԶՈւ Գլխավոր շտաբի հետախուզական վարչությունում ծառայած գնդապետ Օլեգ Պենկովսկու եւ փոխգնդապետ Պյոտր Պոպովի կողմից, ինչպես նաեւ լեհական զորքերի գնդապետ Ռիշարդ Կուկլինսկու կողմից: Երեքին էլ հավաքագրել էին Լենգլիում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: