Հյուսիսային Կորեայի շուրջ ճգնաժամը արագ գործողություններ է պահանջում. Աբե
International newsՀյուսիսային Կորեայի շուրջ ճգնաժամը արագ գործողություններ է պահանջում: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն՝ համաշխարհային տերություններին կոչ անելով Փհենյանի վրա ճնշում գործադրել եւ նրան հարկադրել կատարել ՄԱԿ շրջանակում իր պարտավորությունները, փոխանցում է Reuters-ը:
«Հյուսիսային Կորեան պարտավոր է կատարել ՄԱԿ բանաձեւերը, հրաժարվել միջուկային եւ հրթիռային ծրագրերից»,- ասել է Աբեն՝ ելույթ ունենալով Վլադիվոստոկում ընթացող տնտեսական համաժողովում: «Միջազգային հանրությունը պետք է միավորվի եւ Հյուսիսային Կորեային ստիպի իր պարտավորությունները կատարել»: