Աստղային ամուսիններ, որոնց կանայք «պատիվ են բերում» իրենց ամուսիններին (լուսանկարներ)
LifestyleԵրբ ամուսնանում են հայտնի մարդիկ, ողջ հանրության ուշադրությունը կենտրոնաում է նրանց վրա։ Բոլորին հետաքրքիր է, թե ինչպիսինն է այդ աստղի ամուսինը կամ կինը, որ հատկանիշների համար է հենց նա ընտրելվել իր սիրելիի կողմից։ Նրանց կյանքը դառնում է հանրային, և ոչ մի քայլ չի մնում առանց քննարկվելու։
Իսկ քանի որ մենք՝ հայերս մի քիչ չտես ազգ ենք, ամեն ինչ ավելի ենք ծայրահեղացնում ու պիտակավորում։
Հիմա ներկայացնեմ աստղային 3 զույգ, որոնց կանայք ցուցադրել են իրենց ֆիգուրան, արժանանալով հանրության վայ-վույերին։
Միշո և Սոնա
Միշոյի կինը՝ Սոնան կարճ տոպով ցուցադրել է մարմինը․․․ ահա, այսպիսի վերնագրով նյութերը ժամանցային լրատվական կայքերի ամենադիտված նյութերի շարում էին

Արամե և Աննա
Հաշվի առնելով, որ Աննա հղիությունից հետո էր կարճ տոպով իր մարմինը ցուցադրում, ապա հատկապես աղջիկներին ու կանանց հետաքրքիր էր, թե ինչ տեսք ունի երգչի կինը ծննդաբերությունից հետո։
Ալեքսանդր և Լիլիթ
Դերասանի կինը՝ Լիլիթը մասնագիտությամբ դիետոլոգ է և բնականաբար պետք է ժամանակ առ ժամանակ ցուցադրի իր մարմինը՝ ոգեշնչման աղբյուր ու օրինակ լինելու իր հաճախորդների համար։ Սակայն ամեն անգամ Լիլիթի հրապարակած այսպիսի նկար բուռն արձագանք է գտնում և որակվում՝ Ալեքսանդր Բաբասյանի կինը կրկին ցուցադրել է մկանուտ մարմինը։
Ասում են՝ երջանիկ մարդիկ ապրում են իրենք իրենց համար, և ժամանակ չունեն ուրիշի կյանքը քննարկելու։ Միգուցե, մենք՝ հայերս հենց դրա համար երջանիկ չենք․․․
Հեղինակ՝ ԿռիԾիկ /Boomnews.am/