Ալմաթիում ԲՏԱ բանկի փողերը լվանալու համար լրագրողը երեք տարվա ազատազրկման է դատապարտվել
International newsԱլմաթիի դատարանը «Տրիբունա» պարբերականի գլխավոր խմբագիր Ժանբոլաթ Մամային ԲՏԱ բանկի փողերը լվանալու համար սեպտեմբերի 7-ին երեք տարվա ազատազրկման է դատապարտել։ Վերջինս գործել է բանկի նախկին սեփականատեր Մուխթար Աբլյազովի հետ միասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Դատարանը վճռել է Մամայ Ժանբոլաթ Մամայուլիին մեղավոր ճանաչել եւ նրան երեք տարվա ազատազրկման դատապարտել՝ առգրավելով գույքն ու երեք տարի ժամեկտով զրկելով լրագրությամբ զբաղվելու իրավունքից»,-ասել է դատավոր Դաուերն Մաուկեեւը։
Դատավճիռը կայացնելիս հաշվի են առել նաեւ փաստը, որ Մամայը 209 օր բանտում է անցկացրել։ Արդյունքում նա ազատազրկվել է 2 տարի, 5 ամիս եւ 5 օր ժամկետով։