ՀԱՅ «մայրը» դաշտում ծննդաբերել և ԹԱՂԵԼ է նորածնին
LifestyleԵրեկ երեկոյան «ԱԻՆ» փրկարար ծառայությունը Պռոշյանի տարածքում՝ դաշտում, հայտնաբերել է լքված նորածնի :
Երեխան եղել է ծայրահեղ ծանր վիճակում և շտապ տեղափոխվել է «Սուրբ Մարիամ Աստվածածին» հիվանդանոց:
Փոքրիկը ամբողջովին հողի և կեղտի մեջ է եղել՝ պատված վերքերով: Բժիշկները մշակել են նրա վերքերը և ցուցաբերել առաջին օգնություն: Քանի, որ երեխան հայտնաբերվել է Պռոշյանում՝ ազատ մի դաշտում, և հետո տեղափոխվել է Մարիամ Աստվածածին հիվանդանոց, բժիշկները նրան անվանել են Մարիա Պռոշյան Ազատի:
Այժմ աղջնակի վիճակը համեմատաբար կայուն է, իսկ ամբողջական ապաքինումից հետո նա կտեղափոխվի մանկատուն և կլարցնի որդեգրման հանձնվող երեխաների շարքերը: