Yerevan, 03.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Իդեալական զուգընկեր՝ հորոսկոպի յուրաքանչյուր նշանի համար

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

Ձեզ երբևէ հետաքրքրե՞լ է՝ ինչ է աստղագուշակությունն ասում Ձեր իդեալական զուգընկերոջ մասին։ Ահա բնավորության այն գծերը, որ հորոսկոպի յուրաքանչյուր նշան պետք է փնտրի իր զուգընկերոջ մեջ։

Խոյի զուգընկերը. ինքնավստահ մեկը, ով կարող է հավասարվել նրան։

Fitness couple

Խոյը ակտիվ, նախաձեռնող անհատականություն է, ում կյանքում պետք է դրայվ լինի։ Նրան պետք է այնպիսի զուգընկեր, ով կարող է շարժվել նրա տեմպով։ Խոյի իդեալական զուգընկերը ինքնավստահ, հավակնոտ մեկն է, ով չի վախենում ռիսկի դիմելուց։

Պոտենցիալ զուգընկերներ են Խոյը, Առյուծը, Աղեղնավորը, Երկվորյակն ու Ջրհոսը։

Ցուլի զուգընկերը. հավատարիմ ու ռոմանտիկ մեկը, ում աչքերը միայն նրան են տեսնում։

Romantic soulmates

Ճիշտ զուգընկեր գտնելու դեպքում Ցուլը նրան մինչև վերջ հավատարիմ կմնա, բայց նրան պետք է մեկը, ով կարող է նույն կերպ պատասխանել՝ տածելով միայն ուժեղ զգացմունքներ։ Ցուլերի իդեալական զուգընկերը վստահելի ու առանց հետին մտքերի մեկն է, ով միշտ անկեղծ է նրանց հետ։ Նրանց դուր են գալիս նաև ռոմանտիկ մարդիկ, ովքեր այնպես են անում, որ նրանք իրենց յուրահատուկ զգան։

Պոտենցիալ զուգընկերներ են Խեցգետինը, Այծեղջյուրը, Կույսն ու Ձկները։

Երկվորյակների զուգընկերը. մեկը, ով ունի ուղեղ, հումորի զգացում ու այնքան ուրիշ է, որ երբեք չի ձանձրացնում նրան։

Creative Soulmates

Երկվորյակը կարող է խոստապահանջ լինել՝ զուգընկերոջ ընտրության հարցում, այդ պատճառով էլ Դուք պետք է Ձեզ առանձնահատուկ զգաք, եթե նա հենց Ձեզ է ընտրում։ Երկվորյակների համար իդեալական զուգընկեր է ուրախ, խելացի ու հետաքրքիր մեկը։ Կօգնի նաև Երկվորյակից տարբեր լինելը, այնպես, որ նա երբեք չձանձրանա։

Պոտենցիալ զուգընկերներ են Առյուծը, Կշեռքը, Խոյն ու Ջրհոսը։

Խեցգետնի զուգընկերը. խելացի, քնքուշ ու զգացմունքային հոգի՝ կարեկից սրտով։

Affectionate lovers

Խեցգետինը մեծ սիրտ ունի ու շատ սեր, բայց եթե ուզում եք շահել նրա սիրտը, ուրեմն՝ Դուք էլ պետք է նրա պես դառնաք։ Նրան պետք է մեկը, ով բավականաչափ խելացի է՝ նրան միտքը գերելու համար, ու նաև բավականաչափ քնքուշ՝ օգնելու համար, որ նա իրեն սիրված ու առանձնահատուկ զգա։ Նրա իդեալական զուգընկերը պետք է լինի հոգատար ու կարեկից։

Պոտենցիալ զուգընկերներ են Կարիճը, Ցուլը, Ձկներն ու Կույսը։

Առյուծի զուգընկերը. ինքնավստահ ու առեղծվածային մեկը, ով կարող է խելքահան անել նրան։

Mysterious soulmates

Առյուծին միայն ինքնավստահ ու առեղծվածային անհատականություններն են հետաքրքրում։ Նրանք ուզում են մեկին, ով արկածներ է փնտրում ու չի վախենում դրանցից։ Բացի այդ, նա պետք է լինի ինտրիգային, որպեսզի շարժի Առյուծի հետաքրքրասիրությունը։

Պոտենցիալ զուգընկերներ են Երկվորյակները, Կշեռքը, Աղեղնավորն ու Խոյը։

Կույսի զուգընկերը. հարուստ կենսափորձով, փառասեր ու ամբողջովին նվիրված մեկը։

Devoted soulmates

Կույսերի իդեալական զուգընկերը տարիների փորձ ունեցող մեկն է՝ նման ֆրանսիական շքեղ գինու։ Նրանց պետք է դրայվոտ ու փառասեր մեկը։ Ամենից շատ Կույսը փնտրում է մեկին, ով այնքան նվիրված կլինի հարաբերություններին, որքան ինքը։

Պոտենցիալ զուգընկերներ են Կարիճը, Այծեղջյուրը, Խեցգետինն ու Ցուլը։

Կշեռքի զուգընկերը. մեկը, ով այնքան գեղեցիկ, խելացի ու ինքնավստահ է, որքան Կշեռքը։

Սիրո հարցում Կշեռքն ունի բավականին բարձր ստանդարտներ ու չի հարմարվի ցանկացած պատահական մարդու։ Նրա իդելական զուգընկերը պետք է ունենա հետևյալ երեք գծերը. լինի գեղեցիկ, ունենա խելք ու ինքնավստահություն։ Կշեռքները գնահատում են ֆիզիկական գեղեցկությունը, քանի որ նրանք չափազանց էսթետիկ են։ Նրանք գնահատում են խելքը, որովհետև իրենք շատ խելացի են ու ձանձրանում են դանդաղամիտների հետ։ Նրանք փնտրում են ինքնավստահությամբ օժտված մեկին, որովհետև նրանց պարզապես դուր են գալիս մարդիկ, ովքեր գիտեն՝ ինչ են ուզում։

Պոտենցիալ զուգընկերներ են Երկվորյակները, Առյուծը, Ջրհոսն ու Աղեղնավորը։

Կարիճի զուգընկերը. մեկը, ով մարտահրավեր կնետի նրան՝ է՛լ ավելի բորբոքելով նրա կիրքն ու ինտենսիվությունը։

Intense Scorpio couple

Եթե Կարիճի կողքին եք, ուրեմն՝ նրա սերը խորն է, ինտենսիվ ու առանց նախապայմանների։ Սակայն նրանց պետք է մեկը, ով կարող է մարտահրավեր նետել նրանց, թեժացնել նրանց ներքին հրդեհը։ Նրա իդեալական զուգընկերը խորը անհատականություն է՝ զարգացած երևակայությամբ, ում մտքերն ու զգացմունքները խորն են, ու ով միանգամից ցույց չի տալիս իր բոլոր քարտերը։ Նրանց դուր է գալիս մի փոքր առեղծված ու ինտրիգ։

Պոտենցիալ զուգընկերներ են Ձկները, Կույսը, Այծեղջյուրն ու Խեցգետինը։

Աղեղնավորի զուգընկերը. ազատամիտ, խելահեղ մեկը, ով չի փորձում փոխել նրան։

Adventure loving couple

Աղեղնավորները գնահատում են իրենց ազատությունն ու անկախությունը ու չեն ուզում մեկին, ով անընդհատ կկպչի նրանցից։ Նրանց իդեալական զուգընկերը զվարճասեր մեկն է՝ կյանքի հանդեպ ազատամիտ մոտեցմամբ։ Կանոններն ու արգելքներն Աղեղնավորի համար չեն. նրանց զուգընկերն այնպիսի մեկը պետք է լինի, ով կարող է նրանց վեր հանել ու միանալ նրանց ճանապարհորդություններին, ոչ թե մեկը, ով կկտրի նրանց թևերը։

Պոտենցիալ զուգընկերներ են Առյուծը, Ջրհոսը, Կշեռքն ու Խոյը։

Այծեղջյուրի զուգընկերը. ոճային, առեղծվածային անհատականություն, ով կզբաղեցնի նրա միտքն ու հավատարիմ կմնա մինչև վերջ։

Այծեղջյուրը չի վախենում խստապահանջ լինելուց, երբ խոսքը վերաբերում է սիրեցյալին, հատկապես այն դեպքում, երբ պետք է գտնի իրեն հոգեկից ու հարազատ մեկին։ Նրանց իդեալական զուգընկերը պետք է ունենա ճաշակ ու հպարտություն։ Այծեղջյուրի պահանջներից է նաև խելքը. այնպես, որ նրանք խորը ու իմաստալից զրույցներ ունենան միասին։ Այս ամենը մի կողմ, շատ կարևոր է վստահելի ու հավատարիմ լինելը. Այծեղջյուրին պետք է մեկը, ում վրա կարելի է հույս դնել։

Պոտենցիալ զուգընկերներ են Ձկները, Ցուլը, Կույսն ու Կարիճը։

Ջրհոսի զուգընկերը. զվարճասիրություն, հումորի զգացում ու համեղ պատրաստելու տաղանդ՝ այն ամենը, ինչ անհրաժեշտ է։

Happy laughing soulmates

Ջրհոսի համար իդեալական զուգընկերը շփվող անհատականություն է, որ սիրում է զվարճանալ ու պատրաստ է խելահեղ արկածների։ Նրանք սիրում են հումորի զգացումով ու սուր մտքով մարդկանց։ Իսկ համեղ պատրաստելը մեծ պլյուս է, որովհետև Ջրհոսը պաշտում է ուտելը։

Պոտենցիալ զուգընկերներ են Կշեռքը, Խոյը, Երկվորյակներն ու Աղեղնավորը։

Ձկների զուգընկերը. ինքնավստահությամբ ու կրեատիվ մտքով օժտված մեկը, ով կարող է ընդունել նրա մտածելակերպը։

Dream Couple

Ձկները ապրում են իրենց աշխարհում ու երբեք կյանքին շատ լուրջ չեն վերաբերվում։ Նրանց իդեալական զուգընկերն այնպիսի մեկն է, ով ունի ինքնավստահության առողջ չափաբաժին, վայրի, բայց կրեատիվ միտք ու կաղապարներից դուրս մտածելու ունակություն։ Ձկներից շատերին պարզապես պետք է մեկը, ում հետ կարող են խորը ու իմաստալից կապ ստեղծել։

Պոտենցիալ զուգընկերներ են Այծեղջյուրը, Խեցգետինը, Կարիճն ու Ցուլը։

It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori