ԱՄՆ Սենատը որոշում է կայացրել բարձրացնել պետական պարտքի սահմանային շեմը
International newsԱՄՆ Կոնգրեսի Սենատը որոշում է կայացրել ընդլայնել գործող բյուջեն և մինչև դեկտեմբերի 9-ը բարձրացնել պետական պարտքի սահմանային շեմը:
Ինչպես հաղորդում է Associated press-ը, որոշում է կայացվել նաև 15.25 մլրդ դոլար հատկացնել «Հարվի» փոթորիկից տուժածներին օգնելու համար: Այս որոշումը կայացվել է բյուջեի շուրջ տարաձայնություններից խուսափելու համար:
Ավելի վաղ S&P Global Ratings միջազգային վիճակագրական գործակալությունը ԱՄՆ պետական պարտքի հետ կապված իրավիճակը համեմատել էր 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի հետ: