Մեքսիկան Հյուսիսային Կորեայի դեսպանին պերսոնա նոն գրատա է հայտարարել
International newsՄեքսիկայի իշխանությունները Հյուսիսային Կորեայի դեսպանին պերսոնա նոն գրատա են հայտարարել եւ նրան երկրից հեռանալու համար 72 ժամ են տվել: Այս մասին հայտնում է Reuters-ը: Հյուսիսային Կորեայի դեսպանին երկիրը լքելու պահանջով կարգադրությունը փոխանցվել է որպես բողոք Փհենյանի անցկացրած միջուկային փորձարկումների դեմ:
«Այսօր Մեքսիկայի կառավարությունը Հյուսիսային Կորեայի դեսպան պարոն Կիմ Հյոն Կիին պերսոնա նոն գրատա է հայտարարել եւ նրան 72 ժամ է հատկացրել երկրի տարածքը լքելու համար»,- նշված է Մեքսիկայի ԱԳՆ հայտարարության մեջ:
Ըստ հաղորդագրության՝ միջուկային փորձարկումները խախտում են միջազգային իրավունքի նորմերը եւ սպառնալիք են ներկայացնում ասիական տարածաշրջանի ու ամբողջ աշխարհի համար: