Սաակաշվիլին Լեհաստանից «հազարավոր կողմնակիցների հետ» Ուկրաինա կժամանի
International newsՎրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ սեպտեմբերի 10-ին Լեհաստանից Ուկրաինա կժամանի, բայց ոչ թե միայնակ, այլ իրեն աջակցող հազարավոր քաղաքացիների հետ։
«Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերում Սաակաշվիլին նշել է, որ իր կողմնակիցների շարքերում ուկրաինացիները քիչ չեն։ Նա հավելել է, որ երկրի սահմանին իրեն ուկրաինացի քաղաքական գործիչները կդիմավորեն։
Սաակաշվիլիի խոսքով՝ Լեհաստանից «հազարավոր կողմնակիցներ» իրեն կուղեկցեն։ «Լեհաստանից մի քանի հազար մարդ է ծրագրում ինձ հետ գալ»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հուլիսի 26-ին Սաակաշվիլիին զրկել էր երկրի քաղաքացիությունից։