Ներգաղթյալների հարցում Հունգարիան իր դիրքորոշումը չի փոխի․ Օրբան
International newsՀունգարիան ներգաղթյալների հարցում իր դիրքորոշումը չի փոխի՝ չնայած Եվրամիության բարձր դատարանը մերժել է միգրանտների քվոտաների դեմ Հունգարիայի եւ Սլովակիայի բողոքը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, փոխանցում է Reuters-ը։
«Մենք պետք է ուշադրություն դարձնենք վճռին, քանի որ մենք չեն կարող խաթարել ԵՄ-ի հիմքերը։ Բայց միաժամանակ դատարանի այդ վճիռը մեզ համար ներգաղթյալներին մերժող մեր քաղաքականությունը փոխելու հիմք չի հանդիսանում»,-ասել է Օրբանը։