Արաբական երկրներն առարկել են Կատարի ճգնաժամի կարգավորման առաջընթացի մասին Քուվեյթի էմիրի հայտարարությանը
International newsԱՄԷ-ն, Եգիպտոսը, Բահրեյնը եւ Սաուդյան Արաբիան առարկել են Կատարի եւ նրա արաբական հարեւանների միջեւ ճգնաժամի կարգավորման առաջընթացի մասին Քուվեյթի էմիրի հայտարարությանը, փոխանցում է AFP-ն:
Իրենց հայտարարության մեջ 4 երկրները կասկածելի են համարել Քուվեյթի էմիրի այն հայտարարությունը, որ Կատարը պատրաստ կլինի ընդունել իրենց 13 պահանջները: «Պահանջների կատարման վերաբերյալ երկխոսությանը ոչ մի պայման չպետք է նախորդի»,- նշված է համատեղ հայտարարության մեջ:
Նրանք ափսոսանք են հայտնել Քուվեյթի էմիրի՝ «ռազմական ներխուժման դադարեցման մեջ միջնորդության հաջողության մասին» հայտարարության հետ կապված: Արաբական 4 երկրներն իրենց համատեղ հայտարարության մեջ շեշտել են, որ «ռազմական տարբերակ չի եղել եւ ցանկացած դեպքում չի քննարկվի»: