Դմիտրի Շեպելեւն իր եւ Ժաննա Ֆրիսկեի որդու լուսանկարն է հրապարակել
LifestyleՌուսաստանցի հաղորդավար Դմիտրի Շեպելեւն իր եւ երգչուհի Ժաննա Ֆրիսկեի որդու լուսանկարն է հրապարակել:
Instagram-ում հրապարակված լուսանկարում Պլատոնն ուշադիր հոկեյի խաղի է հետեւում:

Հայրը որոշել է որդուն հոկեյի խմբակ տանել: Ֆրիսկեի որդու համար նույնիսկ «Պլատոն» գրությամբ եւ «4» համարով հատուկ մարզաշապիկ են պատրաստել:
«Սկիզբ»,- լուսանկարը մակագրել է հաղորդավարը:

Հիշեցնենք, որ Դմիտրի Շեպելեւն ավելի քան երկու տարի խնամում է իր եւ Ժաննա Ֆրիսկեի որդուն, իսկ երգչուհու հարազատները դատական քաշքշուկի մեջ են՝ երեխային տեսակցելու իրավունքի համար: