Ռուսաստանը գործընկերներին Սիրիայում աղետի հաղթահարմանը միանալու կոչ է անում․ ԱԳՆ
International newsՌուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան միջազգային հանրությանը Սիրիայում հումանիտար աղետը հաղթահարելու ջանքերին միանալու կոչ է արել։
«Մեր միջազգային գործընկերներին կոչ ենք անում միանալ Սիրիայում հումանիտար աղետը հաղթահարելու Ռուսաստանի ջանքերին»,-ասել է նա։
Զախարովան նշել է, որ առաջին հերթին խոսքը երկար ժամանակ ահաբեկիչների վերահսկողության ներքո գտնված շրջաններին է վերաբերում։