Օսլան` ընդդեմ կնճիռների
LifestyleԿնճիռներից ազատվելու համար բոտոքսի ներարկումների կարող են դիմել ոչ բոլորը, սակայն անգամ հնարավորության դեպքում դեռևս մի շտապեք, այլ փոխարենը փորձեք օսլայով այս դիմակը։ Այն կիրառած հայտնիները նշում են, որ օսլան բոտոքսից ոչ պակաս արդյունավետ է պայքարում կնճիռների դեմ։
Այս դիմակը նախատեսված է «մեծ տարիքի» մաշկի համար։ Այն զգալիորեն վերացնում է նուրբ կնճիռները ու հարթեցնում մաշկը։
Դիմակի պատրաստումը շատ պարզ է․ 1 ճաշի գդալ օսլան ավելացնել կես բաժակ ջրի մեջ ու լցնել թավայի մեջ։ Այնուհետ ավելացնել 500մլ եռացրած ջուր ու եփել այն՝ մինչ կպնդանա։ Այնուհետ ավելացնել 5 ճաշի գդալ թարմ վարունգի հյութ ու 1 ճաշի գդալ թթվասեր։ Լավ խառնել, թողնել սառչի ու հաստ շերտով քսել մաշկին։ Պահել 20-25 րոպե։Լվացվել տաթ ջրով ու մաշկին քսել խոնավեցնող կրեմ։
Ավելացած զանգվածը կարելի է պահել սառնարանում ու օգտագործել 3 օրվա ընթացքում։
Առավել լավ ու տեսանելի արդյունքի համար պրոցեդուրան կատարել 3 օր անընդմեջ։