Ֆրանսիայի անդրծովյան տարածքներում «Իրմա» փոթորկի զոհերի թիվը հասել է 9-ի
International newsՖրանսիայի անդրծովյան տարածքներում «Իրմա» փոթորկի զոհերի թիվը հասել է 9-ի։ Այս մասին սեպտեմբերի 8-ին ասել է Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերար Կոլլոնը։
Նրա խոսքով՝ 7 մարդ անհետ կորած է համարվում։ «Սեն Մարտենում 9 մարդ է զոհվել, 7 մարդ անհետ կորել է, 112–ն էլ վիրավոր են։ Սա դեռ վերջնական արդյունքը չէ»,– ասել է նախարարը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Նախօրեին Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը հայտնել էր, որ փոթորկից զոհվել է 4 մարդ, մոտ 50-ը վիրավոր են։