ԱՄՆ իշխանություններ․ «Իրման» կործանարար հետեւանքներ կունենա
International newsԱՄՆ իշխանությունները կանխատեսում են, որ «Իրմա» ծովամրրիկը կործանարար հետեւանքներ կունենա երկրի մի ամբողջ տարածաշրջանի համար ու դրա համար էլ զանգվածային նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում, հայտնել է Արտակարգ դրությունների կառավարման դաշնային գործակալությունը։
«Իրման» կմոլեգնի Ֆլորիդայում շաբաթ գիշերը ու, ինչպես ակնկալվում է, նահանգի մի մասը կզրկվի էլեկտրամատարարումից լավագույն դեպքում մի քանի օրով։ Ավելի քան 100 հազար մարդ կարող են ստիպված լինել տեղափոխվել ժամանակավոր ապաստաններ», հայտնել է գերատեսչության ղեկավար Բրոկ Լոնգը մամուլի ասուլիսի ժամանակ։
«Իրմա» փոթորիկը շարունակում է կործանարար բնույթի սպառնալիք լինել Ֆլորիդա նահանգի ու երկրի հարավ-արեւելյան նահանգների համար»,- նախազգուշացրել է նա։
Մոտեցող փոթորիկը դասվում էր հինգերորդ՝ առավել վտանգավոր կատեգորիային։ Հետագայում «Իրմայի» ուժգնությունը նվազեցվել է չորրորդ կատեգորիայի։ Փոթորիկն արդեն կործանարար հետեւանքներ է ունեցել Կարիբյան մի շարք կղզիների համար։
Ազգային օդերեւութաբանական կենտրոնը հայտնել է, որ ուրբաթ մարդկանց տարհանման վերջին օրն է։ Դրանից հետո Ֆլորիդայում քամու ուժգնությունը վտանգավոր արագության կհասնի։
Նախօրեին ավիաուղիները կազմակերպել են լրացուցիչ չվերթներ նահանգից։ Ավիահաղորդակցությունը դադարեցվել է ուրբաթ՝ օրվա երկրորդ կեսից։
ԱՄՆ առողջապահության նախարար Թոմ Փրայսը «Իրման» բնութագրել է որպես «անհավանական վտանգավոր փոթորիկ» ՝ հավելելով ,որ «անվտանգ վայր տեղափոխվելու ժամանակը արագ սպառվում է»։