Ահա, թե ինչպես է արձագանքել արքայազն Հարին՝ լսելով Քեմբրիջի դքսուհու հղիության լուրը
LifestyleԻնչպես հայտնում է The Daily Mail-ը, Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամ արքայազն Հարին մեկնաբանել է Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի հղիության լուրը: Հիշեցնենք, որ այն երեկ միջազգային լրատվամիջոցների կողմից կայծակնային արագությամբ տարածվեց ողջ համացանցով մեկ:
Մանչեսթերում լրագրողներին է հանդիպել Հարին: Վերջինս խոստովանել է, որ 3-րդ անգամ հորեղբայր դառնալու լուրն իր համար ուղղակի ֆանտաստիկ է: Նրա խոսքերով՝՝ ինքը շատ-շատ ուրախ է եղբոր՝ արքայազն Ուիլյամի և իր հարս՝ Քեյթ Միդլթոնի համար:
Լրագրողներից հարցրել են, թե ինչպես է հիմա իրեն զգում դքսուհին, Հարին պատասխանել է, որ նրան չի տեսել վերջերս, սակայն նրա մոտ ամեն ինչ կարգին է:
Ըստ աղբյուրի՝ 3-րդ երեխայի ծնվելուց հետո արքայազն Հարին մեկ քայլով ավելի կհեռանա բրիտանական գահը ժառանգելու հնարավորությունից:

Նյութը հրապարակման պատրաստեց ORER.news-ը: