Ֆիլիպինները Հյուսիսային Կորեայի հետ դադարեցրել են առեւտրային հարաբերությունները
International newsՖիլիպինները Հյուսիսային Կորեայի հետ դադարեցրել են առեւտրային հարաբերությունները՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը կատարելու համար, հաղորդում է Reuters-ը։
«Մենք կարող ենք ասել, որ Հյուսիսային Կորեայի հետ դադարեցրել ենք առեւտրային հարաբերությունները»,- թմրանյութերի դեմ պայքարում համագործակցության հարցով ԱՄՆ-ի դեսպանի հետ հանդիպումից հետո ասել է Ֆիլիպինների ԱԳ նախարար Պիտեր Կաետանոն։ «Մենք ամբողջությամբ կատարել են ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւը, ներառյալ՝ տնտեսական պատժամիջոցները»,-հավելել է նա։
Ֆիլիպինները Հյուսիսային Կորեայի մեծությամբ հինգերորդ առեւտրային գործընկերն է։ Այս տարվա հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում երկկողմանի առեւտրի ծավալը 28․8 մլն դոլար է կազմել։