Ավստրալիան Ֆիլիպիններ զորքեր կուղարկի
International newsԱվստրալիան Ֆիլիպիններ զորքեր կուղարկի՝ Մարավի քաղաքում «Իսլամական պետության» գրոհայինների դեմ պայքարում ֆիլիպինցի զինծառայողներին օգնելու համար։ Այս մասին Մանիլայում, ֆիլիպինցի գործընկերոջ՝ Դելֆին Լորենցանայի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ավստրալիայի պաշտպանության նախարար Մարիս Փեյնը, փոխանցում է Reuters-ը։
Նրա խոսքով՝ ավստրալական փոքրիկ զորամիավորում կուղարկվի՝ ֆիլիպինցի զինծառայողների վերապատրաստելու համար։ «Դա սպառնալիք է տարածաշրջանի համար, հաղթելու համար բոլորս պետք է միասին աշխատենք»,-ասել է նա։
Լորենցանան նշել է, որ ավստրալական զորքերը մարտական գործողություններին չեն մասնակցի։