Բալթյան երկրների դեսպանները ֆրանսիական լրատվամիջոցներին խնդրել են իրենց «նախկին խորհրդային հանրապետություններ» չանվանել
International newsԷստոնիայի, Լատվիայի եւ Լիտվայի դեսպաններ Ալար Սթրեյմանը, Իմանթ Լիեգիսը եւ Դալյուս Չեկուոլիսը Փարիզում նամակով դիմել են ֆրանսիական Le Monde պարբերականին՝ խնդրելով այնտեղ հրապարակվող նյութերում իրենց երկրներին «նախկին խորհրդային հանրապետություններ» չանվանել, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
«Մենք շատ շնորհակալ կլինեինք, եթե ձեր հոդվածներում «նախկին խորհրդային հանրապետություն» եզրույթը չօգտագործեք, քանի որ նման կերպ նշված պատմական ու միջազգային մակարդակով ճանաչված փաստերն ըստ արժանվույն կարտացոլվեն»,-ասվում է պարբերականի ղեկավար Լյուք Բրոներին հղված նամակում։
Դեսպանները հայտարարել են, որ «1940-ին իրենց երկրները կամավոր կերպով Խորհրդային միության կազմում չեն ներառվել, այլ այնտեղ են հայտնվել ռազմական բռնակցման հետեւանքով»։
Դիվանագետները նշել են, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այդ տարածաշրջանում նոր պետություններ չեն ձեւավորվել, բայց Բալթյան երկրները վերականգնել են իրենց անկախությունը։