Նիհարել հնարավոր է նաև մտածելով
LifestyleԱմերիկացի գիտնականները ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ նիհարել կարելի է նույնիսկ սեփական մտքի օգնությամբ: Հարկավոր է ընդամենը ուտելիս մտածել սննդի վնասակարության մասին:
Գիտնականները փորձին մասնակցող մի խումբ կամավորների տվեցին կաթնային կոկտեյլ: Նրանց մի մասին ասվեց, որ դա շատ օգտակար է և անվտանգ, իսկ մյուսներին, որ կոկտեյլը մեծ կալորիականություն ունի: Բացի դա, կամավորների մոտ չափեցին նաև գրելին կոչվող հորմոնի քանակը, որը նյարդային համակարգում պատասխանատու է քաղցի զգացողության համար: Որքան այդ հորմոնի քանակը օրգանիզմում շատ է, այդքան մենք ավելի քաղցած ենք:
Արդյունքում ստացվեց, որ «վնասակար» կոկտեյլ խմողների հորմոնի քանակը շատ ավելի ցածր էր, քան մյուս խմբի մոտ:
Եվ չնայած, որ մարդկանց խաբեցին, ուղեղը այդ ինֆորմացիան ընդունեց և համապատասխան արձագանք տվեց:
Այսպիսով, եթե Դուք կես խնձորի մասին մտածեք ինչպես կոտլետի մասին, դա Ձեզ կօգնի կշտանալ` առանց շատ ուտելու:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: