Սաակաշվիլին Ուկրաինա է մեկնում
International newsՎրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին Ուկրաինա է մեկնում։ Այս մասին նա հայտնել է Facebook-ի իր էջում։ «Վերջ, մենք մեկնում ենք Կրակովեց՝ Ուկրաինա»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոորշենկոն Սաակաշվիլիին զրկել է երկրի քաղաքացիությունից։ Ավելի վաղ Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են, որ նրան թույլ չեն տա Ուկրաինա մուտք գործել, իսկ սահմանը հատելու փորձի ժամանակ կառգրավեն անձնագիրը։ Սաակաշվիլին հայտարարել է, որ իր կողմնակիցների թվում ուկրաինացիները քիչ չեն։ Նա հավելել է, որ Ուկրաինայի սահմանին իրեն ուկրաինացի քաղաքական գործիչները կդիմավորեն։ Սաակաշվիլիին Լեհաստանից «հազարավոր կողմնակիցներ» կուղեկցեն։