Ինչո՞ւ է Արտյոմ Կարապետյանը վաճառել բնակարանը ու հայտնվել դրսում
LifestyleAysor.am-ը գրում է.
Վերջին շրջանում համացանցի ամենաքննարկված թեմաներից է Արտյոմ Կարապետյանի երկրից բացակայությունը և «Անուղղելիները» հեռուսատասերիալում չնկարահանվելը։
Բայց ինչպե՞ս է Արտյոմ Կարապետյանը՝ որոշ ժամանակ առաջ բավականին հայտնի ու պահանջված դերասանը հայտնվել Ռուսաստանում, այնտեղ անգամ չունենալով մշտական ու եկամտաբեր աշխատանք։
Aysor.am-ի հետ զրույցում դերասանը անկեղծացել է՝ «Հայաստանից գնալու պատճառները շատ էին: Նախ այն, որ արդեն աշխատանք, նոր նախագծի առաջարկ չկար, «Բանակումն» ավարտվում էր՝ իր տեղը զիջելով «Քաղաքումին», որտեղ իմ զբաղվածությունը քիչ էր: Նույնիսկ փորձեցի ոչ իմ մասնագիտական աշխատանքի միջոցով գումար վաստակել՝ ամեն կերպ ձգտելով Հայաստանում մնալ: Ես միշտ գնացողներին առաջին քննադատողներից եմ եղել, այն էլ հերթը հասավ ինձ … Երևի տրամաբանական էր, որ մասնագիտությունից դուրս ձեռնարկածս գործն այդտեղ չստացվեց. ես ո՜ւր, առևտուրն ո՜ւր: Ի՞նչ արած, մի բան պե՞տք է անեի մնալու համար: Բայց դե գիտեք, թե Հայաստանում բոլոր ոլորտներում ինչ իրավիճակ է՝ սկսած իշխանական կոռուպցիաներից մինչև եսիմ ուր: Նույնիսկ խանութ բացեցի, ու Հայաստանում առևտրային բիզնեսի ոլորտում հայտնվեցի մի մեծ ծուղակում, ինչի արդյունքում ստիպված եղա անգամ բնակարանս վաճառել ու այդ պարտքերը տալ՝ մնալով օդի մեջ: Հենց դա էլ պատճառ դարձավ, որ գամ այստեղ»:
Ըստ Արտյոմի՝ Հայաստանը դարձել է այն երկիրը, որտեղ ապագա չունենք, հեռացել ենք ու մնում է երազենք ժամանակ առ ժամանակ «էրգիր էրթալու» ու կարոտներս առնելու մասին: