ԵՄ-ն զգուշացրել է «Ալ-Քաիդայի» և ԻՊ-ի հնարավոր միավորման մասին
International newsԱհաբեկչության դեմ պայքարի հարցերով ԵՄ համակարգող Ժիլ դը Քերշովը գերմանական պարբերականին տված հարցազրույցում նախազգուշացրել է «Իսլամական պետություն» և «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորումների հնարավոր միավորման մասին:
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, Քերշովի խոսքով՝ Ուսամա Բեն Լադենի որդի Համզան առավել նշանակալի դեմք է դառնում «Ալ-Քաիդայի» ցանցում, իսկ նրա մոտեցումը ԻՊ-ի նկատմամբ առավել մեղմ է:
«Հավանաբար, նրա նպատակը երկու կազմավորումների միավորման կրկնակի փորձն է»,- ընգծել է դիվանագետը:
Նա նաև նշել է, որ բաժանման պատճառներն արդեն երկրորդ պլան են մղվել: ԻՊ-ի պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի և «Ալ-Քաիդայի» ղեկավար Այման ազ-Զավահիրիի թշնամությունն այժմ այդքան էլ ուժեղ չէ, քանի որ նրանցից մեկը, ենթադրաբար, արդեն մահացել է, իսկ մյուսն արդեն լուրջ դերակատարություն չունի: