Մեքսիկայի նախկին նախագահ Վիսենտե Ֆոքսը Թրամփի դեմ քաղաքական արշավ է սկսել
International newsՄեքսիկայի նախին նախագահ Վիսենտե Ֆոքսը վիրտուալ տիրույթում վերածվել է քաղաքական տրոլլի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական «Նեմեսիսի»։ Համացանցում հայտնվել է նրա մասնակցությամբ երգիծական տեսանյութ, որում նա մտադրություն է հայտնել 2020 թվականին մասնակցելու ԱՄՆ նախագահական ընտրություններին։ Նա տեասնյութը պատրաստել է YouTube-ի Super Deluxe կոլեկտիվի հետ։
«Ամե՛րիկա, ես զգում եմ քո ցավը, բոլորս ենք զգում։ Այդ իսկ պատճառով այսօր ես հպարտ եմ հայտարարել ԱՄՆ նախագահի պաշտոնում իմ թեկնածության մասին»,-ասել է Ֆոքսը։
Նա ծաղրել է Թրամփին, որ դեռևս ոչ մի օրինագիծ չի ստորագրվել։ Ֆոքսը կարծոմ է, որ ցանկացած մարդ, ինչպես նաև առարկա ԱՄՆ-ը կղեկավարի Թրամփից լավ։ Նա կոչ է արել չքվեարկի իր օգտին, այլ մի մարդու, ով կկարողանա ղեկավարել երկիրը։