Մալախովին թույլ են տվել վարել Comedy Club-ը՝ Пусть говорят հեռուստաշոուի ոճով
International newsՌուս հայտնի հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովը ելույթ է ունեցել Comedy Club շոու-ծրագրի բեմում:
Նրա ելույթի նկարահանումներից մի հատվածի տեսանյութն իր Instagram-ի էջում հրապարակել է երգիծաբան Միխայիլ Գալուստյանը՝ կից նշելով. «Աշխարհն այլևս նույնը չի լինի, Comedy Club-ի նոր հաղորդավարը»:
Ինչպես ներկայացնում է Lenta.ru-ն, ելույթի սկզբում Comedy Club-ի ռեզիդենտները քննարկում էին, որ Պավել Վոլյան և Գարիկ Մարտիրոսյանը հնացել են որպես հաղորդավարներ: Այնուհետև բեմ է բարձրանում Մալախովը՝ բոլոր արտահայտությունները վերաներկայացնելով Пусть говорят հեռուստաշոուի անոնսների տեսքով:
Գալուստյանին հետևորդները սոցցանցում տարբեր կարծիքներ են հայտնել: Մի մասին դուր է եկել «հաղորդավարների անսպասելի միությունը», մյուսներն էլ նշեն են, որ «Մալախովն ու Comedy-ն անհամատեղելի են»:
Հիշեցնենք, որ ամռանը Մալախովը հեռացել է Առաջին ալիքից, որտեղ վարում էր Пусть говорят հաղորդումը: Այժմ հաղորդավարն աշխատում է России 1 հեռուստաալիքում և վարում է սեփական շոուն՝ «Անդրեյ Մալախով. ուղիղ եթեր» խորագով: