Նազարբաեւն առաջարկել է իսլամական երկրներին «G-20»-ի նման ձեւաչափ ստեղծել
International newsՂազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարակել է մի խումբ իսլամական պետությունների միավորվել և կազմել «Մեծ 20-յակի» նման մի կառույց՝ ուղղված տնտեսության ու գիտության զարգացմանը:
Նման գաղափար նա առաջ է քաշել գիտության ու տեխնոլոգիաների հարցերով Իսլամական համագործակցության կազմակերպության երկրների առաջին գագաթաժողովի համանակ: «Կարծում եմ իսլամական աշխարհում տեխնոլոգիաների ու գիտության զագրացման նպատակով պետք է ստեղծել «G-20»-ի նման մի ֆորում, ոչ ֆորմալ խումբ: Իսլամական համագործակցության կազմակերպության 15 առաջատար երկրներից կարելի է ձևավորել այդ կազմակերպությունը», - ասել է նա Նազարբաեւը:
Նա նշել է, որ գիտության ու տեխնոլոգիաների զարգացումը կարևոր ուղղություն է: Միևնույն ժամանակ նրա խոսքով, անհրաժեշտ է պարբերաբար անցկացնել նման հանդիպումներ ու համաժողովներ, որոնք կնպաստեն իսամալան աշխարհի՝ Արևմուտքի հետ մերձեցմանը:
«Մենք պետք է զարգացնենք արգասաբեր հարաբերություններ արևմտյան երկրների հետ: Սա հնարավորություն կտա զարգանալ ողջ իսլամական աշխարհին», - նշել է նա: