Yerevan, 24.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Արյունը ֆանտանի պես ֆշշաց …». Facebook-ի ընկերուհուն գտնելու ճանապարհին ճարտարապետի սպանության մանրամասները

Society

1in.am-ը գրում է.

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց Գագիկ Աբրահամյանի գործի դատական քննությունը:

Գործը դատարանի վարույթում է 2015 թվականի հուլիսի 9-ից, այն սկզբում քննում էր դատավոր Մարինե Մելքոնյանը: Նրա՝ այլ դատարան տեղափոխումից հետո գործի քննությունը գտնվում էր դատավոր Արմեն Խաչատրյանի վարույթում:

27-ամյա Գագիկը մեղադրվում էր այն բանի համար, որ 2015 թվականի հունվարի 18-ի կեսգիշերին Երևանի Աբելյան փողոցի շենքերից մեկում, իր բնակարանի դուռը ուշ ժամի ծեծելու, իր ընտանիքին անհանգստացնելու պատճառով վիճաբանության մեջ է մտել Վազգեն Դալլաքյանի հետ, վիճաբանության ընթացքում սպանելու դիտավորությամբ դանակով հարվածներ է հասցրել նրա կենսական կարևոր օրգաններին՝ դեմքին, կրծքավանդակի առաջնային, հետին մակերեսներին, որովայնի շրջանին, ու սպանել է նրան:

Նախաքննական մարմինը Գագիկ Աբրահամյանը մեղադրանք էր առաջադրել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Այդ արարքի համար Գագիկ Աբրահամյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտարարել է, թե մարդասպան չէ, դեպքի պահին պաշտպանել է իր ընտանիքը, դիտավորություն չի ունեցել սպանություն կատարելու, այլ գտնվել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում…

Գագիկը բարձրագույն կրթություն ունի, ամուսնացած է, խնամքին է մանկահասակ երեխան:

Սպանված Վազգենը նույնպես 27 տարեկան էր, բարձրագույն ճարտարապետական կրթություն ուներ: Հայրը շինարար է եղել, զոհվել է Արցախյան պատերազմի ժամանակ՝ Մարտակերտում:

Վազգենին մեծացրել են մանկավարժներ մայրն ու տատիկը: Երբ մայրն էլ է մահացել հիվանդությունից, Վազգենը մնացել է տատիկի հետ:

Դեպքի օրը Սյունիքից Վազգենենք հյուր են ունեցել. հեռու ազգական Արշակյանը:

Երեկոյան Վազգենենց տանը հաց են կերել, տնական օղի են խմել, ապա Վազգենն ու բարեկամը դուրս են եկել «մաքուր օդ շնչելու»: Հասել են այն շենքին, որտեղ՝ թիվ 32 բնակարանում, ժամանակին վարձակալությամբ ապրել է Վազգենի «ֆեյսբուքյան» ծանոթուհին: Աղջիկն այդ պահին այլևս այդտեղ չէր բնակվում, բայց Վազգենը չգիտեր այդ մասին:

Ըստ մեղադրանքի՝ նրանք բարձրացել են երրորդ հարկ, թակել են բնակարանների դռները… «32» բնակարանի դուռը բացող չի եղել: Վազգենն ու բարեկամը երկուական անգամ թակել են «31» և «33» բնակարանների դռները: «31» բնակարանում բնակվող Գագիկի հետ նրանք վեճի մեջ են մտել, որն ավարտվել է Գագիկի կողմից հասցված դանակի հարվածներով:

«Ֆեյսբուքյան ծանոթուհին», իրոք, ժամանակին վարձակալությամբ ապրել է Աբելյան փողոցի նշված շենքի «32» բնակարանում, այդ հասցեն նշել է աշխատանքի որոնման իր ռեզյումեում, որտեղից էլ հասցեն մտապահել է Վազգենը: Աղջիկը դատարանում հայտնեց, որ Վազգենին երբևէ չի հանդիպել…

Ըստ ականատես վկա Արշակյանի՝ Գագիկի հետ վեճի ընթացքում հանկարծ Վազգենի դեմքից արյունը «ֆանտանի պես ֆշշաց ու շպրտվեց»:

Արշակյանը նկատել է, որ արյուն կա նաև Վազգենի որովայնի հատվածում: Նա Վազգենին հրել է դեպի աստիճանները, սկսել է իջեցնել: Նկատել է, որ Վազգենի մեջքին էլ վնասվածք կա:

Գագիկը նրանց հետևից չի գնացել:

Ըստ Արշակյանի՝տեսնելով՝ արյունը ինչպես «շպրտեց» Վազգենի դեմքից, տեսնելով Վազգենի արյունոտ որովայնը, ինքը «պանիկայի» մեջ է ընկել, սկսել է օգնություն գոռալ: Վազգենին կանգնեցրել է մուտքի դռան հետևում, բայց Վազգենը չի կարողացել կանգնել, նա կիսապառկած դիրք է ընդունել:

Առաջին հարկից մի տղամարդ է դուրս եկել, ասել է, թե արդեն շտապօգնություն է կանչել:

Տասնհինգ-քսան րոպեից եկել է շտապօգնությունը, արձանագրել են, որ Վազգենը արդեն մուտքում մահացել է…

Այս գործի նախաքննության ընթացքում չի նշանակվել ու չի անցկացվել դատահոգեբանական փորձաքննություն՝ պարզելու համար դիտավորյալ սպանության համար մեղադրվող Գագիկ Աբրահամյանի հոգեկան վիճակը հանցավոր արարքի կատարման պահին:

Գործի դատաքննության ժամանակ պաշտպանական կողմի միջնորդությամբ դատարանը նշանակել է դատահոգեբանական փորձաքննություն: Փորձագետները եկել են եզրակացության, որ հանցավոր արարքի կատարման պահին Գագիկ Աբրահամյանը գտնվել է ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում: Հոգեբան-փորձագետները հարցաքննվել են դատարանում ու պնդել են իրենց տված եզրակացությունը:

Այս եզրակացության ստացումից հետո մեղադրանքի կողմը մեղադրանքի փոփոխության վերաբերյալ միջնորդություն չարեց, այլ միջնորդեց կրկնակի դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու մասին, ինչը դատարանի կողմից մերժվեց:

Մեղադրող դատախազն իր ճառում ընդգծեց՝ գործի քննությամբ, ըստ մեղադրանքի կողմի, ապացուցվել է, որ Գագիկ Աբրահամյանը դեպքի պահին հոգեկան խիստ հուզմունքի վիճակում չի գտնվել, նա տուժողին կյանքից զրկել է դիտավորյալ, հետևաբար՝ պետք է մեղավոր ճանաչվի դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Դատախազը միջնորդեց Գագիկ Աբրահամյանին դատապարտել 9 տարի ազատազրկման: Նույն դիրքորոշումն ունեին նաև տուժողի իրավահաջորդն ու նրա ներկայացուցիչը:

Ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Արմեն Մելքոնյանը պնդեց, որ իր պաշտպանյալը գործել է անհրաժեշտ պաշտպանության շրջանակներում, նա գիշերային ոտնձգությունից պաշտպանել է իր ընտանիքը՝ կնոջն ու մանկահասակ երեխային, նրա գործողությունները դատարանը պետք է ճանաչի իրավաչափ, դադարեցնի Գագիկ Աբրահամյանի քրեական հետապնդումը և նրան ազատ արձակի դատարանի դահլիճում:

Ընդհանուր իրավասության դատարանը վերաորակեց կատարված արարքը:

Գագիկ Աբրահամյանը մեղավոր ճանաչվեց ոչ թե դիտավորյալ սպանության, այլ հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարած սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 105 հոդվածով: Նա դատապարտվեց 3 տարի ազատազրկման:

Եթե դատավճիռն օրինական ուժ ստանա, Գագիկ Աբրահամյանի պատժաժամկետը կլրանա մի քանի ամսից:

Սակայն պաշտպանական կողմը մտադիր է բողոքարկել դատավճիռը՝ պահանջելով, այնուամենայնիվ, Գագիկ Աբրահամյանի գործողությունները ճանաչել իրավաչափ՝ անհրաժեշտ պաշտպանության շրջանականերում, և նրան ազատել քրեական պատասխանատվությունից:

Դատավճիռը հավանաբար կբողոքարկի նաև մեղադրանքի կողմը, քանի որ կատարվել է արարքի վերաորակում, ինչին մեղադրողն իր անհամաձայնությունն էր հայտնել մեղադրական ճառում:

 

2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” Foundation